|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»:
Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը:
Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել:
Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար»։