|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1957 թ. ծնված Ղադի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ անհայտ անձը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ղադի Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղադի Մ.-ին հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Օգոստոսի 18-ին Արմեն Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: