|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացել 1991 թ. ծնված Լյուրիս Հ.-ն և 1992 թ. ծնված Գուրգեն Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, ոմն Գուրգեն երեք անձանց հետ միասին Երևանի Զ. Սարկավագի փողոցում վիճաբանել են իրենց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուրգենը 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ն է, իսկ երեք անձինք` 1992 թ. ծնված Գեղամ Ն.-ն, 1994 թ. ծնված Վահագն Ե.-ն և 1972 թ. ծնված Աշոտ Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 18.30-ին, ներկայացել են բաժին և տվել բացատրություն: Կատարվում է հետաքննություն: