կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 14:09
Քաղաքական

«Հայի ամուր բազուկ». Տիգրան Աբրահամյանը բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել

«Հայի ամուր բազուկ». Տիգրան Աբրահամյանը բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Երևանում իրականացվող ակցիաներից՝ բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել.

Նա գրել է. «Հեսա իշխանության մի խումբ ներկայացուցիչներ այս լուսանկարի ներքո կքոմենթեն՝ «հայի ամուր բազուկ»։ Երևի ոստիկանները «գետինն են մտնում», երբ իշխանության ներկայացուցիչները, իբր ի պաշտպանություն իրենց, գովեստի խոսքեր են հնչեցնում։ Դրա համար էլ ամոթից ստեղ-ընդեղ ասում են, թե դրանք կեղծ լուրեր են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։