Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սպառողները կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել McDonald's ընկերության դեմ ՝ ռեստորանների ցանցի բուրգերներում աղիքային ցուպիկի հայտնաբերումից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկուհի Կլարիսա դե Բոկը, որը բնակվում է Նեբրասկա նահանգում, դատական հայց է ներկայացրել McDonald's ընկերության դեմ այն բանից հետո, երբ դարձել է աղիքային ցուպիկով զանգվածային վարակման զոհ, որն ընդգրկել է ԱՄՆ տասը Նահանգներ:
«Չիկագոյի Դաշնային դատարան ներկայացված հայցում Ամանդա Մաքքրեյը և Ուիլյամ Մայքլ Քրաֆթը հայտարարել են, որ այս ամիս քառորդ ֆունտանոց բուրգերներ գնելուց հետո զգացել են աղիքային ցուպիկի հետ կապված բազմաթիվ ախտանիշներ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հայցվորները վնասի փոխհատուցում են պահանջել բոլոր ամերիկացիների համար, ովքեր վարակվել են բուրգերներից: Նրանք նաև ասացին, որ չէին գնի իրենց բուրգերները, եթե ընկերությունը զգուշացներ հաճախորդներին աղտոտման ռիսկերի մասին: