|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, որ Իրանի կողմից ցածր հարստացված ուրանի պաշարների գերազանցումը կապված է ԱՄՆ պատժամիջոցների հետ, որոնք արգելում են Թեհրանից գնել ուրանի ավելցուկը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Իրանը գերազանցել է իրանական միջուկային գործարքով նախատեսված` ցածր հարստացված ուրանի պաշարը, այն 300 կգ-ից ավելի է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կոչ է արել Իրանին` «անհապաղ» կրճատել ցածր հարստացված ուրանի պաշարները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես մեկնաբանել է այդ քայլը` ասելով, որ «Իրանը կրակի հետ է խաղում»:
Իրանական կողմը ավելի վաղ հայտնել էր, որ դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտկանությունների կատարումը: