Պենտագոնը շարունակում է պնդել, որ Միացյալ Նահանգները մինչեւ 2023 թ. սեպտեմբերը վերացնելու է իր քիմիական զենքի բոլոր պաշարները: Այս ժամկետների մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջուկային ծրագրերի, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հարցով օգնական Դեբորա Ռոզենբլումը:
«Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ մենք ոչնչացրել ենք Միացյալ Նահանգների քիմիական զենքի զինանոցի 98 տոկոսը: Մենք մոտ ենք նախատեսված ժամկետներում՝ մինչև 2023 թ սեպտեմբեր, ԱՄՆ-ի քիմիական զենքի ողջ ժառանգած պաշարի ոչնչացման ավարտին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի լսումներում: