Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածին, որն ուժի մեջ է մտել։ Փաստաբանը հոդվածը հակասահմանադրական է համարում։
«Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու ու, մեղմ ասած, տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում՝ ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։
Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ, ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները, ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում՝ ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն, ըստ էության, կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:
Կապիտուլյանտներն անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն», - գրել է փաստաբանը։