կարևոր
643 դիտում, 5 օր առաջ - 2024-10-16 13:03
Աշխարհ

Իսրայելի օդուժը 3 հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի օդուժը 3 հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային ծայրամասերին, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ և ապրում են նրա աջակիցները։ Ինչպես ТАСС-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, Հարեթ-Հորեյք շրջանում երեք հզոր պայթյուն է լսվել։

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ այսօր առավոտյան ոչնչացվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» զինամթերքի ստորգետնյա պահեստը: Հաղորդագրության մեջ նաև ասվել է, որ ավիահարվածներից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը։

Ավելի վաղ իսրայելական բանակի հրամանատարությունը հրատապ նախազգուշացում էր ուղարկել հարավային թաղամասերի բնակիչներին՝ պահանջելով լքել մի քանի շենքեր, որոնք մոտ ապագայում ավիահարվածների կենթարկվեն։