Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել փախստականների ժամանակավոր տեղավորման կետին Լիբանանի հարավում գտնվող Ալ Հարուբ շրջանի Վարդանիա բնակավայրում, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փրկարար ծառայության աշխատակցին, որը մասնակցում է փլատակներում որոնողափրկարարական գործողությանը։
«Այս պահին այդ կետին իսրայելական հարվածից հետո հաջողվել է դուրս բերել վեց զոհի մարմին և փրկել 15 վիրավորի, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են ծանր վիճակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, ներգրավված է մի քանի տասնյակ մարդ: Դպրոցի շենքը, որտեղ գտնվում էին փախստականները, խիստ վնասվել է։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում «Հզբոլլահի» կազմավորումների դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում այդ շիական կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Կազմակերպությունը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել «Հզբոլլահի» թիրախների դեմ՝ Լիբանանի հարավի գտնվող սահմանային գոտում: