|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարվածն են հասցրել Իրաքյան Քուրդստանին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է INA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
Հարձակման թիրախը եղել են Էրբիլում և Սուլեյմանիայում տեղակայված քրդական կուսակցությունների շտաբները, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին։
Shafaq News պորտալի փոխանցմամբ՝ իրանական զորքերը գնդակոծել են նաեւ Բահիրկա քաղաքում գտնվող փախստականների ճամբարը։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է մի քանի մարդ։