Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին: Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը` հղում անելով Իսրայելի բանտերի վարչությանը:
«Իսրայելն ազատ է արձակել անվտանգության ոլորտում խախտումների համար դատապարտված 90 պաղեստինցի բանտարկյալների առաջին խմբին Գազայի հատվածից երեք պատանդ կանանց դիմաց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել: Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։