|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գազայի առողջապահական աղբյուրների տեղեկացմամբ՝ Խան Յունիս քաղաքում տեղահանվածների համար նախատեսված վրանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, գրանցվել են նաև վիրավորներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Իսրայելական ուժերի հրետանին և ռազմական տեխնիկան ինտենսիվորեն հրետակոծում են Գազա քաղաքի արևելյան շրջանները, ավերում Թուֆֆահ թաղամասի շենքերը։
Իսրայելական ուժերը նաև հարձակվել է Արևմտյան ափի Նաբլուս և Կալկիլիա քաղաքների վրա՝ իրականացնելով խուզարկություններ և ձերբակալություններ պաղեստինցի բնակիչների շրջանում։ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների Իսրայելի կողմից ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է և հրադադարի համաձայնագրի ակնհայտ անտեսում։
Հայտարարության մեջ շարժումը կոչ է արել միջնորդներին և երաշխավոր պետություններին զսպել Իսրայելին:
Ավիահարվածների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ Գազայում, և նրա հեռացումը կլինի կամ միջազգային ուժերի միջոցով, կամ դժվարին ճանապարհով»։