Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի հյուսիս-արեւմուտքում իրադրությունը ցնցելու փորձերը հաջողություն չունեն:
Մարտի 5-ին Սաուդյան Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Իրանական դիվանագիտության ղեկավարը շնորհավորել է Ալիեւին նախագահական պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ողջ տարածքում» անցկացված ընտրությունների կարեւորությունը, -ասվում է ԱՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի թիվս այլ հարցերի, նախարարները «քննարկել են Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերականգնումը Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչություն իրականացրած անձի նկատմամբ դատարանի որոշումից հետո»: Հիշեցնենք՝ անցյալ տարվա սկզբին դիվանագիտական առաքելության վրա հարձակումը, որը հանգեցրեց անվտանգության ծառայության ղեկավարի մահվան եւ եւս երկու մարդու վիրավորմանը, հանգեցրեց երկկողմ հարաբերությունների կտրուկ սրմանը. Բաքվում որոշեց ժամանակավորապես «փակել դեսպանատունը»՝ տարհանելով բոլոր աշխատակիցներին հատուկ ինքնաթիռով:
Բայրամովն իր հերթին Աբդոլլահիյանին տեղեկացրել է «տարածաշրջանում առկա իրավիճակի», ինչպես նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի «ներկա վիճակի եւ հեռանկարների» մասին: Զցրուակիցները նշել են՝ «երրորդ կողմերի ներգրավմամբ Հայաստանին զինելու որոշ պետութոյւնների փորձերը չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, սպառնալիք են խաղաղ գործընթացի համար»:
Չնայած շարունակվող «քաղաքավարության փոխանակմանը» եւ փոխադարձ կասկածներին, գործը, սակայն, հարաբերությունների լիակատար խզմանը չհասավ, եւ տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը մի շարք նոր նախաձեռնությունների հիմք է դրել: Այսպես, մարտի 15-ին Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Արաքս գետի վրա համատեղ ջանքերով ամբարտակ-ջրամբարի մոտալուտ բացման մասին։ Ավելին, մարտի 17-ին Բաքվում Իրանի դեսպանը Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ կողմերը մտադիր են թյուրիմացություններից զերծ «նոր գլուխ» բացել երկկողմ հարաբերություններում՝ հիմնված ընդհանուր «պատմական ֆոնի» վրա:
Անցյալ տարվա վերջին Բաքուն եւ Անկարան հասկացրեցին՝ բաց են նույնանուն գետի հարավային ափով «Արաքսի միջանցքի» զարգացման հարցում, ինչը կբարձրացներ Թեհրանի դերը տարածաշրջանային տարանցման եւ առեւտրի գործում: 2023ի հոկտեմբերին Ադրբեջանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել տարանցման եւ երկաթուղիների զարգացման մասին, որով նախատեսվում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավարության հաստատում իրանական տարածքով՝ շրջանցելով հայկական տարածքը (տես, 20240202 vpoanalytics - «Արաքսյան միջանցքը» Կովկասի նոր կոմունիկացիոն ճարտարապետության մեջ թվակիր ֆայլը-ԳՄ - «Араксский коридор» в новой коммуникационной архитектуре Кавказа (vpoanalytics.com))։
Ալիեւի նախկին օգնական, ռազվարարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլդար Նամազովն Իրանի դերն իր երկրի համար ապակառուցողական է համարում. «Իրանը մի քանի անգամ սպառնալից զորավարժություններ է անցկացրել մեր սահմաններին, բաց տեքստով սպառնացել է մեզ ոչնչացնել»՝ Բաքվին մեղադրելով Իսրայելի, Արեւմուտքի եւ անդրազգային էներգետիկ ընկերությունների հետ համագործակցության մեջ: Պատասխանը եղավ թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվեց ճիշտ նույն սցենարը «Արաքսի անցման», միայն հիմա արդեն իրանական կողմ, եւ «այնտեղ իրանական բանակի ջախջախումը»։ 2023ի դեկտեմբերին Endowment for Middle East Truth – ի գիտաշխատող Ջոզեֆ Էփշտեյնը հիշեցրել է Ադրբեջանի քաղաքացի Թաուհիդ Իբրահիմ Բեգլիի գլխավորած Իրանի պրոքսի խմբավորման՝ «Կովկասյան Հեզբոլլահի» մասին, որը հայտնի է որպես «Հուսեյնիյուն» եւ թիրախավորված մերձկասպյան երկրի կապերին սիոնիստական ռեժիմի հետ The Hezbollah of the Caucasus | The National Interest:
Չնայած խորապես արմատավորված նախապաշարմունքներին՝ հարեւանները շահագրգռված են մերձեցման մեջ, որը պայմանավորված է նոր հնարավորություններով՝ Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց եւ Ուկրաինայում զինված հակամարտության սկսվելուց հետո։ Տարածաշրջանային միջավայրը «հաուսունացել է» փոխադարձ առեւտրի կայուն աճի համար՝ «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ մեկտեղ։ 2023 թ-ի հուլիսին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն ընդգծել էր Բաքվի մտադրությունն «ակտիվացնել առեւտրատնտեսական կապերն Իրանի հետ»՝ տեղեկացնելով, որ մերձկասպյան երկրում արդեն գործում են 2452 իրանական ձեռնարկություններ, եւ ապագայում դրանց թիվը կավելանա։
Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների կարգավորումը տեղավորվում է հարեւանների հետ ավանդաբար բարդ հարաբերությունների կարգավորման Իրանի ավելի լայն ռազմավարության մեջ։ Իր հերթին, Ադրբեջանը չի կարող թույլ տալ բացահայտ թշնամանք կամ երկխոսության բացակայություն հարավային հարեւանի հետ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բացակայության եւ որոշ արեւմտյան երկրների հետ երկխոսության խնդիրների դեպքում: Բացի այդ, Բաքուն աջակցել է 3+3 (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան + Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա) բանակցային ձեւաչափի հնարավոր ակտիվացմանը։ Կարգավորման ձգտումը, սակայն, չի նշանակում, որ Իրանը բավարարված է Կովկասում ուժերի փոփոխվող հավասարակշռությամբ։ Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը եւ Իրանի թշնամիների հետ նրա սերտ կապերը ավելի հավանական են դարձնում անջատողական տրամադրություններ հրահրելու փորձերը Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան նահանգներում, որտեղ առավելապես թյուրքալեզու բնակչություն կա (Արդեբիլ, Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան, որտեղ աճում է միջէթնիկական լարվածությունը տեղի թուրքերի եւ քրդերի միջեւ): (տես-20240305 infoshos - Իրան եւ Թուրքիա. առճակատում Արեւմտյան Ադրբեջանի շուրջ․ Տարածաշրջանային առաջնորդությանը հավակնող Թեհրանի եւ Անկարայի միջեւ հակասությունները վաղեմի պատմություն ունեն ֆայլը Иран и Турция – противостояние вокруг Западного Азербайджана / ШОС - Шанхайская организация сотрудничества - ИнфоШОС - снг, атр, содружество независимых государств, азиатско-тихоокеанский регион (infoshos.ru)։ Մոտ մեկ տարի առաջ Քնեսեթի 32 պատգամավորներ ուղերձ էին հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով «հնարավորինս լայն միջազգային աջակցություն ցուցաբերել Հարավային Ադրբեջանի ժողովրդի ազգային ձգտումներին», ինչը «ջախջախիչ հարված կլինի այաթոլլաների ռեժիմին, եւ կասկած չկա, որ Հարավային Ադրբեջանի ինքնիշխան պետության ստեղծման դեպքում Իսրայելը, Ադրբեջանի հետ միասին, եւս մեկ դաշնակից կստանա տարածաշրջանում: Նրանց աջակցությունն արտաքին քաղաքական ակտիվության համարժեք պատասխան կլինի մեր դեմ այաթոլլահի ռեժիմի դիվերսիոն գործունեությանը»։ Վերջերս տեղի ունեցած մեջլիսի եւ փորձագետների ասամբլեայի ընտրությունների նախօրեին արեւմտյան Ադրբեջանում (Ուրմիայի վարչական կենտրոն) ձերբակալվել են հիսուն «քաղաքական այլախոհներ», որոնք սոցիալական ցանցերի միջոցով կոչ են արել «ժողովրդավարության կազմակերպված ծաղրի» կոչեր անել 50 Dissidents Arrested Over Calls To Boycott Iran Election | Iran International (iranintl.com): Հետ չեն մնում նաեւ եվրոպացիները, կողմնակալ լրատվամիջոցներն ու արտագաղթող շրջանակները։ Ի դեպ, ազգայնական կարգախոսների ներքո արմատականացնելու բոլոր փորձերը (մասնավորապես, դա արվում է սպորտային միջոցառումների քողի տակ) Իրանի հյուսիս-արեւմտյան հսկայական երկրամասում իրավիճակը պարբերաբար ձախողվում է՝ չհանդիպելով տեղի բնակչության շրջանում լայն աջակցության, ինչը հաստատել են նաեւ «Մահսա Ամինիի բողոքները» 20202-2023 թվականներին The West must protect Azerbaijanis in Iran – www.israelhayom.com: Անցած մայիսին Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել էր տարածաշրջանում սիոնիստների հետ կապված ահաբեկչական խմբի ոչնչացման մասին: Դեկտեմբերին Իրանի իշխանություններին հայտնի էր դարձել իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար դատապարտված երեք տղամարդու եւ մեկ կնոջ մահապատժի մասին: Եվս մի քանի մարդ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Zionists-affiliated terrorist team dismantled in NW Iran - Mehr News Agency Iran says it executes four people accused of links to Israel’s Mossad | Death Penalty News | Al Jazeera։
Ներկայումս նախապատրաստվում են Թավրիզում հայկական հյուպատոսության բացմանը, որը Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոնն է: Ձգտելով պահպանել Կովկասում 2020ի իրադարձություններից հետո կտրուկ սասանված ուժերի հավասարակշռությունն՝ Իրանը, հավանաբար, կփորձի ընդլայնել իր հարաբերությունները Հայաստանի հետ առեւտրի, ենթակառուցվածքների, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, ինչին օբյեկտիվորեն նպաստում է Հայաստանում արեւմտամետ շրջանակների ծավալած հակաիրանական քարոզչությունը (տես - 20240410vpoanalytics - Հայաստան. Ո՞ւմ կողմից եւ ինչի՞ համար է պատվիրված հակաիրանական մեդիա ընկերությունը - Армения: кем и для чего заказана антииранская медийная компания? (vpoanalytics.com)։
Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունների լարվածության ֆոնին Թեհրանում ավելի ու ավելի են վախենում Beyond a warning message from Tehran (armenianweekly.com), որ Եվրամիության հետ կապերի ընդլայնմանն ուղղված Փաշինյանի կառավարության ջանքերը կարող են վնասել Հարավային Կովկասում Իսլամական Հանրապետության դիրքերին: Ավելին, Հայաստանի գործող իշխանությունները մտադիր են ակտիվացնել շփումները անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ, եւ միանգամայն տրամաբանական է, որ Կովկասում ամերիկա-հայկական համատեղ զորավարժությունների հեռանկարը, մեղմ ասած, չի կարող ուրախացնել իրանցիներին: Արձագանքելով Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության եռակողմ հանդիպմանը՝ ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է՝ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ՝ կարեւորելով տարածաշրջանային համագործակցության բնույթը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար:
Երկարաժամկետ հեռանկարում իրանա-ադրբեջանական հարաբերությունների տարբերակիչ առանձնահատկությունը կմնա մրցակցությունը։ Չնայած «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լարվածության որոշակի (ամենայն հավանականությամբ ժամանակավոր) նվազեցմանը, այն կարող է կրկին առաջանալ, քանի որ Իրանի ուշադրությունը շեղվում է այլ մարտահրավերների վրա (առաջին հերթին՝ կապված Նեթանյահուի ռեժիմի ագրեսիվ քաղաքականության հետ)։ Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության հետ կապված մտավախությունների ֆոնին Թեհրանում շատ ցավոտ են վերաբերվում իրենց հյուսիսային սահմանի երկայնքով «թյուրքական միջանցքի» հնարավոր ստեղծմանը How Iran Perceives Turkey’s Rise in the South Caucasus — Russia in Global Affairs:
Անկայունությունը նախկինի պես բնորոշ է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությանը, եւ նախկին մրցակիցները կամ ուղղակի մրցակիցները կպայքարեն հարաբերությունները կարգավորելու համար՝ հանուն այսրոպեական շահի: Չնայած Թեհրանն ու Բաքուն աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն զգոնությունն ու անվստահությունը, հավանաբար, կպահպանվեն երկու կողմերի միջեւ տեսանելի ապագայում:
PS. Ապրիլի 14-ի գիշերը «Ճշմարիտ խոստում» գործողությունն ուղեկցվել է նախազգուշացմամբ, որ «յուրաքանչյուր ոք, ով կբացի իր օդային տարածքը կամ Իսրայելի տարածքը Իրանի վրա հարձակվելու համար, կկանգնի պատասխան միջոցների»: Իրանական մամուլում սկսել են բացահայտ խոսել այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկիրը վերածել են Իրանի վրա Իսրայելի հարձակումների պլացդարմի։ Չի բացառվում՝ ռուս զինվորականները դուրս են բերվել այն տարածաշրջանից, որը պետք է դառնա մերձավորարեւելյան երկու անհաշտ ընդդիմախոսների ուղղակի բախման թատերաբեմ:
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի