կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-07 12:49
Աշխարհ

Ֆրանսիան, Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, չի մասնակցի Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը

Ֆրանսիան, Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, չի մասնակցի Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը

Ֆրանսիայի մարմնամարզության հավաքականը Covid-19-ի և «Թուրքիայի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական լարվածության» պատճառով չի մասնակցի 2020 թ. Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությանը։

Ֆեդերացիայի նախագահ Ջեյմս Բլատյեն հայտարարել է, որ ֆրանսիական պատվիրակությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մասնակցի Թուրքիայի Մերսին քաղաքում նախատեսվող առաջնությանը։

Թիմի մարզիչ Քևին Ռաբոն էլ նշել է, որ հասկանում են առողջապահական ճգնաժամին ավելացած այս լարվածությունը և վերջնական որոշման համար սպասում են երկրի ԱԳՆ-ի և սպորտային հարցերով պատասխանատու  մարմնի ցուցումներին։

Ֆրանսիայից բացի, առաջնությանը չեն մասնակցի նաև Ռուսաստանը, Շվեդիան, Անգլիան, Հոլանդիան, Գերմանիան և Իսպանիան։