|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ստորաբաժանման՝ «Ալ-Քասամ»-ի բրիգադների ներկայացուցիչները հայտարարել են, որ նոյեմբերի 5-ի երեկոյան կփոխանցեն իսրայելցի ևս մեկ պատանդի դի: Այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում:
«Փոխանակման գործարքի շրջանակներում «Ալ-Քասամ»-ի բրիգադները Գազայի ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) կհանձնեն իսրայելցի ևս մեկ պատանդի մարմինը, որը հայտնաբերվել էր Գազա քաղաքի Աշ-Շուջայա արևելյան շրջանում»,- նշված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից լրագրողներին հայտնել էին, որ իսրայելցի դատաբժշկական փորձագետները նույնականացրել են ևս մեկ պատանդի մարմինը, որը ՀԱՄԱՍ-ը վերադարձրել էր Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում։ Այսպիսով, պաղեստինցիներն արդեն վերադարձրել են 28 պատանդներից 21-ի դիերը։