|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունական խորհրդարանը հավանություն է տվել Ֆրանսիայից ևս վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատների և սուզանավերի համար 44 տորպեդների գնմանը։
Մինչ այս Հունաստանը պայմանագիր է ստորագրել 18 Rafale կործանիչների գնման մասին, որոնցից առաջին վեցն արդեն ժամանել են և համալրել ազգային օդուժի շարքերը։
Երեք ռազմանավերի գինը 3,237 մլրդ եվրո է, վեց ինքնաթիռներինը՝ 1,092 միլիարդ եվրո:
Նախկին պայմանագիրը հաշվի առնելով՝ հույները զենքի համար հատկացնում են ավելի քան 7 միլիարդ եվրո։