Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից Ադրբեջանի ռազմածովային ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսում Կասպից ծովում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը haqqin.az-ին հայտնել է, որ ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատների մասնակցությամբ վարժանքները կիրականացվեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման և պաշտպանության թեմատիկայով: Դրանք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13 -ը:
Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայիս զորավարժություններն անցկացվում են հարևան Իրանի հետ լարվածության աճի ֆոնին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, Կասպից ծովում տեղի էր ունեցել ադրբեջանական եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունների փուլերից մեկը:
Դրանից հետո Իրանը հանդես էր եկել այդ զորավարժությունների քննադատությամբ, քանի որ, ըստ կասպյան երկրների միջև ձեռք բերված համաձայնության, միայն կասպյան երկրներն իրավունք ունեն զորավարժություն անցկացնելու ծովում:
Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «մոծակային նավատորմ» է կենտրոնացրել իր կասպյան ափերին: Նավերի թիվը գերազանցում է 4000-ը, դրանք հագեցած են խոշոր տրամաչափի գնդացիրներով: