Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Imedi» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը սկանդալային էլեկտրոնային նամակներ է ուղարկում իրենց երկրի քաղաքացիներին և հորդորում զգուշություն ցուցաբերել և հետևել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեծ զանգվածների հնարավոր հավաքին կամ բողոքին։ Yerkir.am-ը թարգմանաբար ներկայացնում է այն ամբողջությամբ:
«Կոչ ենք անում զգույշ լինել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված՝ լայն զանգվածների հնարավոր հավաքների կամ բողոքի ցույցերի հետ կապված»։
Իրազեկման մեջ, որը վերաբերում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված բողոքի ցույցերին, դեսպանատունը նշում է, որ նախկինում Վրաստանում տեղի են ունեցել «բռնություն պարունակող ինքնաբուխ բողոքի ցույցեր»։ Ըստ այդմ՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ բողոքի գոտիներից և ուղարկվում է անելիքների ցանկ։
«ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգույշ լինել և հետևել Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված հնարավոր զանգվածային հավաքների կամ բողոքի ցույցերի։ Անցյալում Վրաստանում տեղի են ունեցել չնախատեսված, ինքնաբուխ բողոքի ցույցեր, որոնք ներառում են բռնություն: Մեծ բազմությունն անկանխատեսելի է, և առերեսումները և բռնությունները միջոցառման մասնակիցների, հակացուցարարների և ոստիկանների միջև կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման: Խնդրում ենք զգույշ լինել մարդկանց մեծ խմբերի շուրջ: Նախկինում ԱՄՆ քաղաքացիները վիրավորվել և ձերբակալվել են ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ժամանակ։
Գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն.