Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուռ եւ ամուր ներկայացող Ալիեւների տոհմն իրականում այդպիսին չէ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա հորեղբոր` գիտնական, հասարական գործիչ Ջալալ Ալիեւի (մահացել է 2016-ին), մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլը միշտ չէ, որ համարձակություն է ունեցել գրել:
Ջալալ Ալիևը հաճախ է աչքի ընկել իր սկանդալային հայտարարություններով, արհամարհական արձագանքներով: Ըստ որոշ վարկածների` Իլհամի եւ հորեղբոր հարաբերությունները սկսել են լարվել 2003-ին, երբ Հեյդար Ալիևի առողջական վիճակն անհույս է եղել, և բոլորը հասկացել են, որ իշխանությունը կփոխանցվի նրա միակ որդուն` Իլհամ Ալիևին: Սա դուր չի եկել Ջալալ Ալիևին: 2003թ. ընտրություններից առաջ Ջալալը փորձել է համոզել Իլհամին, որ զիջի իշխանությունը` ասելով, թե նա դեռ երիտասարդ է դրա համար:
Ուշագրավ է, որ Իլհամի իշխանության տարիներին հարազատ հորեղբայրը որոշ ժամանակ անհետացած է եղել, չի ներկայացել հանրությանը: Վարկածներից մեկի համաձայն էլ` Իլհամի անմիջական հրահանգով` նա գտնվել է տնային կալանքի տակ` ապշերոնյան ամառանոցներից մեկում:
Ներկայացնում ենք Իլհամի հորեղբոր՝ Ջալալ Ալիեւի սկանդալային նամակը, որը, հասկանալի պատճառներով ադրբեջանական մամուլում այդպես էլ լայն տարածում չի գտել:
«Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաևին, որ Ջալալ Ալիևն է եկել: Այդ ոջիլը մարդ չի եղել և չի լինի, նրանից ի՞նչ նախագահ: Ինձ տնային կալանքի է դատապարտել: 3 տարի է` փակված էի մնացել Պատանդարայում` իմ տանը:
Նա դարձել է Փաշաև: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգարՄեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո’չ փողերից, ո’չ նավթից, ո’չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել:
Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիևան ապրել է Թուրքիայում: Եթե չգիտեք, ապա իմացեք: Նա երկար ժամանակ դա գաղտնի է պահել, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է գաղտնի պահել, երբեմն մարդն ինքն է բացահայտում իր գաղտնիքները: Երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևան թուրք դերասանուհի Թյուրքան Շորայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ 4 տարի ապրել է Թուրքիայում: Թուրքական թերթերը գրել են այդ մասին, սական ադրբեջանական ոչ մի թերթ չի գրել. Մեհրիբանն արգելել էր: Մեհրիբանը պաշտոնական կենսագրությունում չի բացահայտում, որ նա ապրել է Թուրքիայում: Ինչո՞ւ: Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում:
Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մինչև 1995 թվականը Մեհրիբանը Ադրբեջանում արված լուսանկարներ չունի, անգամ` Ալիևի հետ ընդհանուր լուսանկար»:
Թարգմանությունը` Yerkir. am-ի