կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 19:38
Սփյուռք

Դադարեցրե՛ք զենքի վաճառքն ահաբեկիչներին. Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև բողքի ակցիա է տեղի ունեցել

Դադարեցրե՛ք զենքի վաճառքն ահաբեկիչներին. Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև բողքի ակցիա է տեղի ունեցել

Վրաստանի Հայ համայնքի երիտասարդական և ուսանողական միությունների անդամներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև՝ դատապարտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին մահաբեր և զանգվածային ոչնչացման զենք վաճառելու իրողությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները տարածել են նաև հայտարարություն-կոչ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք` Վրաստանի Հայ համայնքի երիտասարդական և ուսանողական միությունների անդամներս, պահպանելով կառավարության ցուցումները, եկել ենք այստեղ և դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու իրողությունը։

Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում էր նրանով, որ եկամուտի աղբյուր է,  ապա հիմա, երբ Ադրբեջանն Արցախի պատերազմը սառեցվածից ակտիվ փուլ տեղափոխեց, վաճառված այդ զենքից մահանում է խաղաղ բնակչություն, ընդ որում՝ մանկահասակ երեխաներ, ինչը անընդունելի ենք համարում և պահանջում ենք անհապաղ դադարեցնել ահաբեկչությանն աջակցող այս գործողությունը։

Ազգը, որն անցյալ դարում հոլոքոստ է ապրել, այսօր նրա իշխանության գործողություններն անտրամաբանական են և սխալ: Կոչ ենք անում՝ ուշքի՛ եկեք, դատապարտե՛ք Ադրբեջանի և Թուրքիայի կործանիչ քաղաքականությունը, ինչպես սա արեցին շատ հումանիտար երկրներ, ինչպես նաև դադարեցրե՛ք և արգելե՛ք զենքի վաճառքն ահաբեկիչներին, ինչպես դա արեց այնպիսի առաջադեմ երկիր, ինչպիսին է Կանադան։

Կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ երկրներին և աջակցել արդարությանն ու խաղաղությանը»։

Լուսանկարները՝ այստեղ: