|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՊԶՄԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը դիտորդական առաքելության ընթացքում արձանագրած խախտումները բաժանել է երկու խմբի՝ բովանդակային ու տեխնիկական։
Տեխնիկական խախտումներից են, օրինակ, տեղամասերից մեկից գիշերվա ընթացքում ուղիղ եթեր չի հեռարձակվել, մի տեղամասում քվեախուցը տեղադրված է եղել ցայտաղբյուրի մոտ, ինչը հնարավորություն էր տալիս ցայտաղբյուրից օգտվող մարդկանց հետևել քվեախցում իրականացվող քվեարկությանը։
Եղել է դեպք, երբ ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում եղել է վստահված անձ։
«Եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Այս պահի դրությամբ՝ ժամը 16։00-անց է, ընդհանուր գնահատական եթե տանք, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել։ Այս բոլոր խախտումներն մենք արձանագրել ենք»,-ասաց Գոհար Մելոյանը։
Ավելին՝ տեսանյութում։