կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-16 12:32
Քաղաքական

Ժամը 11–ի դրությամբ Վաղարշապատի ընտրություններին մասնակցել է ընտրողների 7.56 տոկոսը

Ժամը 11–ի դրությամբ Վաղարշապատի ընտրություններին մասնակցել է ընտրողների 7.56 տոկոսը

Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ կամ 7.56 %-ը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս  «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը

«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը

«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը

«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։