կարևոր
1735 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-16 21:04
Հասարակություն

Վաղարշապատում ընտրություններին մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը. ԿԸՀ

Վաղարշապատում ընտրություններին մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը. ԿԸՀ

20:00-ին քվեարկություն ավարտվել է, Վաղարշապատում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը: Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։ 

Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր  5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15868 մարդ կամ ընտրողների  22․71%-ը, իսկ ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655  մարդ կամ ընտրողների 36.72  տոկոսը:

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։

Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: