|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Քվեարկելու եմ հանուն իմ քաղաքի, համայնքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, հանուն մեր ավանդներին տեր լինելու, այդ արժեքները վեր հանելու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն։
Վաղարշապատ համայնքում 14/13 ընտրատեղամաս մտնելուց առաջ։
Անդրադառնալով այն հարցին՝ կարողանալու՞ է արդյոք ընդդիմությունն այսօր հաղթել, Մանուկյանը նշեց՝ ընտրապայքարի ընթացքում տեսավ արդեն տեսավ այդ հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Կարծում է՝ եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը
«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը
«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը
«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։