կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-16 09:42
Հասարակություն

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եկավ ընտրության

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եկավ ընտրության

Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն է եկել կատարելու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Նրան ուղեկցում են Արշակ Սրբազանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանը, այլ հոգևորականներ, որոնք բոլորն էլ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս  «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը

«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը

«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը

«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։