կարևոր
262 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-16 12:59
Քաղաքական

Մենք միշտ եկեղեցու կողքին ենք. «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու

Քվեարկել եմ հանուն հզոր Վաղարշապատի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, 14/34 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը։

Հարցին՝ իր ընտրվելու դեպքում թույլ կտա՞ հանրահավաք անել Մայր Աթոռի դիմաց, նա պատասխանեց, որ ինքը նման հավաքը չի արտոնի. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը սատարում է Հայ առաքելական եկեղեցուն և մենք կանգնած ենք եկեղեցու կողքը։ Մենք Վաղարշապատում անցկացրել ենք ստորագրահավաք ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և բնակչության 99 տոկոսը կանգնած է եկեղեցու կողքը»։

Հարցին՝ ո՞ր ուժերի հետ պատրաստ կլինեն կոալիցիա կազմել, Հարությունյանը պատասխանեց, որ պատրաստ են կոալիցիա կազմել բոլոր իրական ընդդիմադիրն ուժերի հետ. «Չենք բացառում մեր համագործակցությունը նրանց հետ»։

Ավելին՝ տեսանյութում: