|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատախանաբար ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինն ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից»,- ասուլիսում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Վաղարշապատում մահացած մարդկանց անուններ հայտնվում ընտրացուցակներում։
Լրագրողի հարցին՝ երեկ քաղաքացի Հարություն Խաչիկյանն ահազանգել էր, որ իրենց տանը հավելյալ 9 հոգու են հաշվառել, Ն. Դավթյանն ասաց, որ նմանօրինակ դեպքեր էլի կան, մոտ 10 դեպք։
«Կոնկրետ վկայակոչված դեպքում այդ հաշվառումները կատարվել են 1990-ական թվականներին, միայն մեկն էր կատարվել 2021 թվականին»,- ասաց նա՝ մանրամասնելով, թե ինչպես է կատարվում հաշվառումը։
Ն. Դավթյանը նաև տեղեկացրեց, որ Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 60 փախաստական, 2205 տեղանաված արցախցի, հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկարցիները, որոնք 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, 14-ն է, և 573 օտարերացի։
«Այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք, 573 օտարերացիներից 532-ը ՌԴ քաղաքացիներ են, 16-ը՝ Վրաստանի, մոտ 10 հոգի՝ Իրանի և Ուկրաինայի քաղաքացիներ»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութում: