|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մերձմոսկվայում դատարանը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը:
«Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը Կիվայի սպանության գործի շրջանակներում»,-ասել է գործակալության զրուցակիցը, որը ծանոթ է հետաքննության ընթացքին:
Միաժամանակ Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառք տալու գործով։
2022 թվականի մարտին պատգամավորը զրկվել է Ուկրաինայի Վերին ռադայի պատգամավորի մանդատից:
2022 թվականի ապրիլի 21-ից գտնվել է Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցների տակ։
Սպանվել է Մոսկվայի մարզում 2023 թվականի դեկտեմբերի 6-ին: