| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 2545 դիտում,
        
            2545 դիտում,  1 ամիս առաջ - 2025-09-17 09:36
            1 ամիս առաջ - 2025-09-17 09:36  
         
                
            «Հրապարակ» թերթը գրում է․ Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով:
Հետեւաբար կյանքի մահվան հարց է դարձել ՔՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը, կարելի է ասել, չի ցանկանում տեսնել նոր վարչությունում:
Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին: Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։
Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել` նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան։