Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 452.35 |
RUB | ⚊ | ₽ 4.6276 |
GBP | ⚊ | £ 522.04 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Իրանի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները «Արևմուտք-2025» զորավարժությունների շրջանակում գրոհային գործողություններ են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլի անցկացման ընթացքում մարտավարական օդային դեսանտի գլխավոր ուժերը, միավորվելով առաջատար խմբերի հետ, բնակավայրում ջախջախել են հակառակորդին և անցել տեղանքը պահելու գործողությունների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսանտային ստորաբաժանումները կվադրոցիկլներով, որոնց վրա տեղադրված են «Պլամյա» հաստոցավոր ավտոմատ նռնականետներ, իրանական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ, հետախուզական անօդաչուների և հարվածային FPV-դրոնների աջակցությամբ զորաշարժ են իրականացրել բնակավայրի ուղղությամբ։
Երկու երկրների զինծառայողները հենակետի գրավման գործողություններ են մշակել ՀՄՄ-2–ով և ՀՄՄ-2մ–ով (համալրված «Բերեժոկ» մարտական մոդուլով)` «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրի ծածկապաշտպանությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի մոտոհրաձգային զորամասերի աջակցությամբ, հաջող գրոհային գործողություններով գրավել են հակառակորդի հենակետը:
Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը: Զորավարժություններին հրավիրվել են նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբերը և զորակազմերը: