|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով դեռ վերջերս հայտարարել էր, որ «ԵՄ-Հայաստան գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել», առաջիկա օրերին կայցելի Հայաստան:
Սլովենացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Մարթա Կոսը 2013-2017 թվականներին ծառայել է որպես Սլովենիայի դեսպան Գերմանիայում, իսկ 2017-2020 թվականներին՝ Շվեյցարիայում։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից նա Ֆոն դեր Լեյենի երկրորդ հանձնաժողովում զբաղեցնում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի բարձր պաշտոնը։
Կոսի այցը Երեւան դիտվում է որպես կարեւոր ազդակ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացման գործընթացում։ Այս այցի ընթացքում սպասվում է քննարկում Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
ԵՄ նոր հանձնակատարի առաջին այցելությունը մեր երկիր առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ այն ֆոնին, որ ԵՄ-ն վերջերս մեծացրել է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում»։