|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երբ Արթուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկը` ՀԿԿ քննիչ Արտաշես Մաիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։
Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը՝ հայտարարելով, թե Մաիլյանը շարունակում է աշխատել։ Երեկ տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մաիլյանն, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։
Մինչ այս պահը նա դեռեւս որեւէ տեղ չի աշխատում: Ըստ ամենայնի, կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում ենպաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները: Հիշեցնենք, որ Արտաշես Մաիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։