|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր, կայացավ հանդիպում քաղաքական շարժում «Տրիբունա»-ի հիմնադիր և նախագահ` Դավիթ Ճիճինաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը:
Դավիթ Ճիճինաձեն ընդհանուր խոսեց և իր կարծիքը արտահայտեց տարածված տեսահոլովակի մասին, որտեղ ոմն մեկը Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ հնչեցրեց վիրավորանքներ և սպառնալիքներ, նա նաև շեշտեց, որ այդ անձը չի եղել կուսակցության անդամ, այլ ուղղակի ակտիվիստ էր։
Տարբեր կուտակված հարցեր հնչեց հասարակական գործիչների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվեց տարբեր հարցեր` Վրաստանի և Հայաստանի հարաբերության, մշակույթի և լրատվամիջոցների անորակ քարոզչության մասին։
Մոտակա օրերին իր կենտրոնական գրասենյակում կայանալու է մամուլի ասուլիս, որտեղ Դավիթ Ճիճինաձեն այս դեպքի շուրջ կներկայացնի ավելի լայն հանրությանը։