|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել։ Այդ հզորության ցուցանիշներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ և վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատելն ու Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ զգոնությամբ և ուժով դեմ դուրս եկավ դրան և կանխեց այդ դավադրությունը»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Վելայաթին նշել է՝ նույնիսկ առանց Ռուսաստանի, իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը՝ թույլ չտալով ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան:
Նրա խոսքով՝ Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը, այլև ամուր խոչընդոտ է տարածաշրջան օտարերկրյա ազդեցության ներթափանցման դեմ: