|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ, ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները կատարում են առաջադրանքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: