Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք սկսել են բաց եւ փակ ֆորմատներով Ավինյանի վրա «բոչկա գլորել»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգ է տեսնում Երեւանի քաղաքապետից, նրա օրեցօր ամրապնդվող դիրքերից, Ավինյանը, կուսակցությունում աջակիցների մեծ բանակ ունենալուց բացի, սերտ շփումներ ու կապեր է հաստատել տարբեր խավերի, այդ թվում` որոշ օլիգարխների հետ, նաեւ ավագանուն է «իրենով արել»։
Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը: Նա դատապարտեց բոլոր այն գործիչներին, գերատեսչություններին, որոնք խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար, ասաց, որ բազում նման դեպքերի մասին է լսել, սակայն հիշատակեց միայն Ավինյանի հիմնարկը․ «Երեւանի քաղաքապետարանը 4 ամիս է՝ հոսանքի թույլտվություն չի տալիս զենք արտադրողին»։ Կուսակցության աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում Ավինյանի դեմ արշավը նոր թափ կհավաքի։ Փաշինյանը միայն անդեմ, անողնաշար ստրուկների է հանդուրժում, իսկ Տիգրան Ավինյանն այդպիսին չէ»։