|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ ալ-Բուդեյվիի հետ ՝ կարևորելով տարածաշրջանի երկրների հետ կապերի զարգացումը, գրում է РИА Новости-ն։
«Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է տնտեսության, տեխնոլոգիայի և առևտրի ոլորտում», - ասել է Լավրովը ալ-Բուդեյվիի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով ՝ Ռուսաստան - Պարսից ծոց արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկխոսությունը արդիական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս քննարկել առանցքային հարցերը:
Իր հերթին Ալ-բուխարին հայտարարել է, որ կցանկանար Լավրովի հետ քննարկել բազմաթիվ հարցեր, Մասնավորապես այն, թե ինչպես կարող են ՍՍԱԳՊԶ-ն ու Ռուսաստանը առաջ տանել հարաբերությունները: