կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 17:55
Քաղաքական

Հայաստանը և ամերիկյան ընտրությունները

Հայաստանը և ամերիկյան ընտրությունները

ՄՆԱ նախագահական ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին: Դրա ընթացքին հետեւում է ողջ աշխարհը, քանի որ շատ երկրներում կարծում են, թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաղաքական, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական բազմաթիվ գործընթացների ընթացքը կախված է նրանից, թե ով է հերթական շոուի եւ դրան ուղեկցող խորամանկ կոմբինացիաների արդյունքում մտնելու Սպիտակ տուն։ Շատ առումներով դա վերաբերում է եւ կոնֆլիկտային գոտիներին, եւ մասնավորապես Հարավային Կովկասին։ Բնական է` այս ընտրությունների ընթացքին հետեւում է նաեւ Հայաստանում, որը գտնվում է բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, իսկ խաղաղույթան համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, չնայած պարբերաբար հնչող լավատեսական հայտարարություններին, Ադրբեջանի հետ դեռեւս կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել։ Նկատենք՝ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում լուսաբանվում է շատ կարճ, տեղեկատվական եւ չեզոք, առանց որեւէ նախապատվության, որի մասին նախընտրում են չտարածվել ոչ միայն քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները, այլեւ հասարակության մեջ (որոշ բացառություններով): Ռուսական փորձագիտական հանրության մի մասի շրջանում շրջանառվել է այն վարկածը, որ Երեւանը նպատակ ունի իր արտաքին քաղաքական եւ տնտեսական կուրսը ձեւափոխել Թրամփի պահանջներին համապատսխան, ինչը հեռանկարում կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, ինչն էլ հակասում է Հայաստանի ազգային շահերին: Այս վարկածը ենթադրում է՝ Հայաստանում կան հստակ արտահայտված «Թրամփի երկրպագուներ եւ նրա թիմի օգտին», ինչը բոլորովին չի համապատասխանում իրականույթանը: Բանն այն է, որ հանրապետությունում շատ լավ հիշում են այն մասին, որ Թրամփի վարչակազմը գրեթե ոչինչ չի արել 2020 թ-ի աշնանը Ղարաբաղի շուրջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ավելին, նախագահի այն ժամանակվա Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենն  ամերիկահայերին «քթից է քաշել»՝ 2020 թ-ի հոկտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում նրանց խոստանալով առասպելական «Սկանդինավյան երկրների խաղաղապահներ»։

Բացի այդ, Հայաստանում շատ լավ հիշում են Երեւանի վրա ճնշումը Օ 'Բրայենի նախորդի, նաեւ Ռուսաստանում լավ հայտնի Ջոն Բոլթոնի կողմից, որը կոշտ ճնշում էր գործադրում Փաշինյանի եւ նրա շրջապատի վրա Իրանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների եւ 2019 թ-ին Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հարցերով (վերջինս այնտեղ է արդեն ավելի քան 5 ու կես տարի, զբաղվում է քաղաքացիական ականազերծմամբ եւ բժշկական օգնություն է ցուցաբերում Հալեպի նահանգի բնակչությանը)։ Այսպիսով, Թրամփի հիպոթետիկ հաղթանակն ընտրություններում, անշուշտ, լավագույն սցենարը չէ Երեւանի համար Болтон на Кавказе – политика США приобретает новые черты — Фонд стратегической культуры (fondsk.ru)։

Հիշեցնենք՝ Հայաստանն ԱՄՆ-ում որոշակի «ոչ կոնվենցիոնալ» հնարավորոթյուններ ունի։ Խոսքը մեկուկես միլիոնանոց հայկական համայնքի եւ նրա լոբբիստական կազմակերպությունների մասին է (առաջին հերթին, ինչպիսիք են «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը» եւ «Ամերիկայի հայկական համագումարը»), որոնք իրենց հնարավորություններով էթնիկ լոբբիստական կազմակերպությոնների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում հրեական կազմակերպություններից հետո։ Համենայնդեպս, հենց այդպես են գնահատում նրանց քաղաքական ազդեցությունը ամերիկացի փորձագետները։ Հայտնի է՝ հայ լոբբիստներն աշխատել են նաեւ հանրապետակնների հետ եւ շարունակում են աշխատել։ Առաջին հերթին դա վերաբերում է «փղերի կուսակցության» նախկին թեկնածուներին, ինչպիսիք են Նիկի Հեյլին եւ Վիվեկ Ռամասվամին, ինչպես նաեւ անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին, ով միացել է հանրապետականներին։

Եթե խոսենք Քամալա Հարիսի մասին, ապա հայ լոբբիստները նախընտրական արշավի մեկնարկից շատ առաջ հաշվարկել էին գործող փոխնախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի թեկնածության հնարավոր փոփոխության սցենրը եւ իրադարձությունների նման ընթացքին սկսել էին պատրաստվել դեռեւս 2022 թ-ի գարնանը։ Այն հանգամանքը, որ Հարիսը կիսով չափ թամիլուհի է, օգտագործվել է «Ամերիկայի հայկական համագումարի» կողմից նրա հետ մերձենալու համար։ Մասնավորապես, դրա համար գործի է դրվել նաեւ մայիսի 18-ը, որը Թամիլ Իլամի անդրազգային կառավարության (TGTE) կողմից հայտարարվել է թամիլական ազգի ազգային սգո օր: ՄԱԿ-ի ներքին հետազոտության զեկույցի համաձայն՝ պատերազմի վերջին վեց ամիսների ընթացքում Մուլիվայկալ կոչվող վայրում սպանվել է 40-ից 70 հազար թամիլ, իսկ Շրի Լանկայի անվտանգության ուժերի կողմից սեռական բռնության են ենթարկվել թամիլ կանայք:

Վերջին երեք տարիների ընթացքում հայկական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են այդ ողբերգությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Խոսելով Հարիսի մասին՝ հարկ է նշել նաեւ՝ 2016 թ-ին ԱՄՆ Սենատի ընտրություններում նա վայելում էր հայկական կազմակերպությունների աջակցությունը, որոնց ներկայացուցիչներն աշխատում էին իր թիմում:

Սենատորի պաշտոնում նա բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Սենատի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանԼինելով Կալիֆորնիայի գլխավոր դատախազ՝ նա բազմիցս խոսել է այն մասին, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն ապահովագրական պոլիսներով փոխհատուցում ստանալ կորցրած գույքի դիմաց։ 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Հարիսը հանդես է եկել հայտարարությամբ, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը չի կարելի լուծել եւ դիմել է նախագահ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով անել հնարավորը՝ ռազմական գործողություններին Թուրքիայի ուղղակի ռազմական միջամտությունը բացառելու համար։ Թվում է, թե Հարիսը հենց այն թեկնածուն է, որն անհրաժեշտ է ԱՄՆ հայերին։ Ենթադրվում է, որ նրա վարչակազմը կապահովի ամերիկյան քաղաքականության շարունակականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում հայկական կազմակերպույթունների համար, որքան էլ տարօրինակ հնչի ռուս դիտորդների համար, նոյեմբերին գլխավորը ոչ թե նախագահի ընտրություններն են եւ ոչ թե այն, թե ով կհաղթի այդ ընտրություններում, այլ Կոնգրեսի երկու պալատների ընտրությունները: Ռուսաստանում այս ընտրություններին շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում, բայց բանն այն է, որ հենց Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի միջոցով են հայ լոբբիստները կազմակերպում իրենց անհրաժեշտ բանաձեւերի եւ օրենսդրական ակտերի աջակցությունը՝ ի աջակցություն Հայաստանի, կամ էլ ֆինանսական միջոցներ են «հայթաթում» իրենց պատմական հայրենիքի համար։ Մասնավորապես, վերջերս ԱՄՆ-ը հայտարարեց կրկնակի աճի մասին՝ մինչեւ 250 միլիոն դոլար․ Հայաստանում ծրագրերի ֆինանսվորում Ռուսաստանում արգելված USAID գործակալության միջոցով: Սա նաեւ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։ Սպիտակ տան համար մրցավազքի շատ ավելի շատ արդյունքներ հայ լոբբիստներին հետաքրքրում է այն, թե քանի կոնգրեսական կլինի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական «հայկական խմբում» եւ քանի թեկնածու կընտրվի Սենատում, ինչպես նաեւ այն, թե որքան ջանսիրաբար նրանք կկատարեն իրենց նախընտրական խոստումները, որոնք տրվել են Ամերիկայի հայ ընտրողներին: Նրանց համար ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, թե որքան հույն կոնգրեսականներ կընտրվեն, քանի որ հենց հույն լոբբիստների հետ են հայերը առավել սերտորեն համագործակցում։

Ելնելով վերոգրյալից՝ Փաշինյանի վարչակազմը, ի տարբերություն Բաքվի, որը բացահայտ ցանկություն է հայտնել նախագահ տեսնել Դոնալդ Թրամփին, ոչինչ չի ասել ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ եւ ոչինչ չի ասի։ Ակնհայտ է՝ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ կլինի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համագործակցել ինչպես «հանրապետական», այնպես էլ «ժողովրդավարական» Սպիտակ տան բնակիչների հետ:

 

լԴավիթ Պետրոսյան

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի