|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ մեր պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը Հայրենքի փրկության շարժման հանրահավաքի հարթակից:
«Սեպտեմբերի 27-ից էլ առաջ՝ 2018 թ-ի ապրիլին, մենք կոփեցինք մեր պարտությունը, ցավոք սրտի, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրություններին, մեր անցյալը մերժողին, և այդ ողբերգությունը այսօր շարունակվում է»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ մենք այսօր ունենք երկու Հայաստան՝ այն իրական, պահանջատեր Հայաստանը, որը Բաղրամյան պողոտայում կանգնած և սուտ Հայաստանը՝ մեր ցավերի, մեր դարդերի, մեր իրականության հետ կապ չունեցող Հայաստանը, որը ԱԺ ճաղավանդակների հետևում է։
«Ու հիմա ԱԺ-ն, քաղաքական մեծամասնությունը Նիկոլին ու նրա կառավարությանը հարցեր են տալիս՝ իբրև թե Հայաստանում ոչինչ չի կատարվել, իբրև թե իրենք մեղավոր չեն մեր այս պարտության համար։ Քաղաքակա՛ն մեծամասնություն, քո կոճակ սեղմելով դու Նիկոլի դավաճանությունը կիսող ես»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․