Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell-412 մարտական ուղղաթիռներ, ինչն առաջացրել է պաշտոնական Երևանի և ԱՄՆ-ում հայկական համայնքի դժգոհությունը:
«Национальная оборона» ռուսական ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական-ռազմավարական հավասարակշռություն, այդ թվում՝ սպառազինությունների ոլորտում, իսկ նոր ձեռքբերումները դժվար թե այդ հարցում որոշիչ գործոն դառնան:
«Ադրբեջանական բանակի հզորությունը որոշում են ոչ թե ռազմատրանսպորտային ուղղաթիռները, այլ ավելի լուրջ տեխնիկան՝ մարտական ավիացիան և ցամաքային սպառազինությունները, ինչպես նաև Իսրայելից գնված հարվածային անօդաչու սարքերը»,- ասել է Կորոտչենկոն:
«Հայաստանի լավագույն պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդյունավետ, գործունակ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա ազգային տնտեսությունը բարձրացնել և ներդրումներ ներգրավել»,- հավելել է նա: