կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 09:42
Քաղաքական

Անկուսակցականները չեն շտապում․ «Հրապարակ»

Անկուսակցականները չեն շտապում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքացիական պայ­մանագրում» նախընտրական աժիոտաժին մինչ այս պահն անհաղորդ են իշխանական ֆրակցիայի անկուսակցական պատգամավորները։ Երեկվա դրությամբ պատգամավորության թեկնածության համար այս շրջանակից դեռ առաջադրումներ չէին եղել։

Մեզ ասացին, որ Անդրանիկ Քոչարյանը, այդուհանդերձ, մոտ օրերս կառաջադրվի, փոխարենը պատգամավոր աշխատելու հավեսը կորցրել է Գագիկ Մելքոնյանը: Խաչատուր Սուքիասյանի մասով էլ ասում են` դեռ չի կողմնորոշվել, հավանաբար սպասում է վերեւների տրամադրվածությունը շոշափելուն։ Հիշեցնենք, որ անկուսակցականները, ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, պետք է վարչության որեւէ անդամի երաշխավորություն ունենան եւ, ի տարբերություն ՔՊ անդամների, գրանցվելու դեպքում 500 հազարի փոխարեն 1.5 միլիոն դրամ վճարեն ՔՊ բյուջե։