|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Իշխանություն» լրատվականը գրում է․
«Քաղաքական անհաջողությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ռազմավարական հաղորդակցությունների վարչության նոր ղեկավար։ Պաշտոնը ստանձնել է Մանվել Քեշիշյանը՝ մասնագետ, որը նախկինում համագործակցել է USAID ծրագրերի հետ՝ հատկապես ԼԳԲՏ իրավունքների առաջմղման ուղղությամբ։
Ըստ աղբյուրների՝ Քեշիշյանի նշանակումը պայմանավորված է Վաղարշապատում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններով: Նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բախվել է լուրջ հանրային դիմադրության։ Կուսակցության թեկնածուն չի կարողանում ապահովել անհրաժեշտ հանրային աջակցություն, ինչն էլ ստեղծել է քաղաքական ռիսկ Փաշինյանի թիմի համար։
Ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը պատասխանատու է կառավարության տեղեկատվական քաղաքականության և հասարակության հետ հաղորդակցության համար։ Քեշիշյանի հիմնական խնդիրն, ըստ աղբյուրի, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շուրջ ձևավորել դրական հանրային ֆոն՝ ակտիվ հաղորդակցությամբ և մեդիա դաշտում նոր նարատիվների ներդրմամբ։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կուսակցության տեղեկատվական ակտիվությունը զգալիորեն կաճի։ Միաժամանակ, ընդդիմադիր ուժերը կանխատեսում են նաև սադրանքների և հակաքարոզչական մեդիաարշավների ակտիվացում, թիրախում լինելու «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը»: