|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր խոսքն է ուղղել Ամերիկայի հայ իրավաբանական միության համախմբին:
«Շաբաթ, 8 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, հրաւէրով Սան Ֆրանսիսքոյի մէջ գումարուող Ամերիկայի Հայ Իրաւաբանական Միութեան համախմբումին, կարճ այցելութիւն մը տուաւ եւ իր խօսքը ուղղեց այնտեղ: Ան շեշտեց իրաւաբաններու առաքելութեան կարեւորութիւնը, որպէս պաշտպան արդարութեան ու ճշմարտութեան: Նորին Սուրբ Օծութիւնը միաժամանակ լայն բացատրութիւններ տուաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թուրքիոյ պետութեան դէմ բացած Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին գծով տարուող աշխատանքներուն մասին: Այս ծիրէն ներս, Հայրապետը յատկապէս շեշտեց հայ դատը իրաւական դաշտ ուղղելու կարեւորութիւնը՝ Սիսի յիշեալ դատը նկատելով առաջին ու վճռական քայլը այդ ուղղութեամբ:
Նորին Սրբութիւնը նաեւ պատասխանեց իրեն ուղղուած հարցումներուն, ապա իր պատուիրակութեան անդամներուն հետ ճաշի հիւրը եղաւ Միութեան»,- նշվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրության մեջ: