կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 21:13
Աշխարհ

Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները․ Ուկրաինայի ԱԳՆ

Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները, գրում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն Կիևը չի արձագանքել նախկին առաջարկներին։

«Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մենք պատրաստ ենք շարունակել ուղիղ բանակցություններն ուկրաինական կողմի հետ։ Եվ մեր թուրք գործընկերները նույնպես մշտապես ընդգծում են, որ Ստամբուլի հարթակը մեր տրամադրության տակ է. այդ դռները մեզ համար բաց են մնում», — ասել է նա Անկարայի ինստիտուտի հետ համատեղ Ստամբուլում կազմակերպված «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 16-րդ ասիական համաժողովի շրջանակներում։