|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իսրայելական բանակը 3 ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսային հատվածի Բեյթ Լահիա քաղաքի ծայրամասին։ Տեղեկությունը հայտնում է պաղեստինյան «Maan» գործակալությունը։
Հրետանային հարվածներ են գրանցվել նաև հարավային շրջաններում։
Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան։
Լրատվամիջոցի տեղեկություններով` այսօր Գազայի հյուսիսային հատվածում գտնվող Ջեբալիա քաղաքի արևելյան ծայրամասը հրետանային հարվածի է ենթարկվել, այդ շրջաններում տներ են պայթեցնում։
Քանդում են նաև Գազա քաղաքի արևելքում և Գազայի հատվածի հարավային Խան Յունիսում գտնվող բնակելի շենքերը։ Հարավային ափի որոշ տարածքներ հարվածի տակ են ընկել ծովից, իսրայելական տանկերը նաև կրակ են բացել Խան Յունիսի արևելյան արվարձանի ուղղությամբ։