կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 10:56
Հասարակություն

«Բեմադրություն է»․ օտարազգիների արձագանքը՝ Փաշինյանի «Աղոթքի նախաճաշ»-ին

«Բեմադրություն է»․ օտարազգիների արձագանքը՝ Փաշինյանի «Աղոթքի նախաճաշ»-ին

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրում է, որ Փաշինյանի կողմից Երևանում նախատեսվող «Աղոթքի նախաճաշ»-ի վերաբերյալ միջազգային առցանց քննարկումներն աբողջությամբ բացասական են։

«Ե՛վ հայերը, և՛ օտարազգիները հստակ համոզմունք են հայտնում, որ այդ միջոցառումը բեմադրում է, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղի՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իր կողմից գործադրվող ճնշումներից»,-գրում է Արամ Համբարյանը։
 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին և15-ին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է ամերիկյան «Ազգային աղոթքի նախաճաշի» օրինակով «Աղոթքի նախաճաշ» կազմակերպել Երևանում: