կարևոր
1519 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-12 17:27
Քաղաքական

«Հերետիկոսություն և բռնաճնշումներ». Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հափշտակել իշխանությունը

«Հերետիկոսություն և բռնաճնշումներ». Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հափշտակել իշխանությունը

Նոյեմբերի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականությունը տագնապ հնչեցրեց: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի կայքում հայտնվեց հայտարարություն, նույնիսկ կոչ՝ դադարեցնելու «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, աստվածամերժ, եկեղեցազավթողական եւ հակաեկեղեցական քաղաքականությունը»: Հոգեւորականները համոզված են՝ երկրում սկսվել է լայնածավալ հակազգային արշավ, որի նպատակն է վարկաբեկել Եկեղեցին եւ ոտքի կանգնածներին նրա պաշտպանության համար: «Մենք ազգային միասնության, մեր հոգեւոր եւ ազգային արժեքների պաշտպանության, Աստծո կողմից օծված Սուրբ Էջմիածնի՝ համայն հայության հոգեւոր կենտրոնի հանդեպ հավատամության կոչ ենք անում»,- ասվում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հայտարարության մեջ:

Եվ դատելով Հայաստանից եկող լուրերից՝ կարող ենք եզրակացնել, որ եկեղեցու պաշտոնյաները միանգամայն ճիշտ են իրենց պնդումներում. իշխանությունները՝ ի դեմս գործող ՀՀ վարչապետի, լայնածավալ հակազգային արշավ են սկսել: Օրինակ՝ հոկտեմբերին տեղի ունեցավ Հովհանավանքի սրբապիղծ բռնագրավումը:

«Գրպանի» հոգեւոր կենտրոնը

Արագածոտնի մարզում գտնվող Հովհանավանքը գրավել է նախկին քահանա ստեփան ասատրյանը, որը կարգալույծ է արվել։ Եկեղեցու հաղորդմամբ՝ ասատրյանը փոխել է վանքի դռների կողպեքները՝ արգելափակելով օրինական նշանակված հոգեւորականների՝ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը։ Բայց ոչ, սա սոսկ շնորհզրկված քահանայի կամայականություն չէ: Սրբապղծությունը թելադրվել է «վերեւից»: Հոկտեմբերի 26-ին ասատրյանը վանքում պատարագ է մատուցել, որին մասնակցել են ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ եւ իշխող քպ կուսակցության պատգամավորներ: Ոստիկանությունը փակել է վանքի շրջակայքը, որպեսզի հավատացյալները իշխող վերնախավի աչքին չերեւային: Այսպիսով ակնհայտ է՝ վանքի գրավումը Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրամանն էր: Հասկանալի է, թե ինչու է վարչապետին պետք վանքը: Քանի դեռ Էջմիածնի գլխավոր հոգեւոր կենտրոնի գրավումը չի հաջողվում, պետք էր ստեղծել սեփականը՝ իր վերահսկողության ներքո: Ինչը լարվածության եւս մեկ հանգույց կստեղծի՝ «Էջմիածինն ընդդեմ Հովհանավանքի»:

Ճակատամարտն Էջմիածնում

Այո, Էջմիածին քաղաքը դարձել է Նիկոլ Փաշինյանի հոգեւորականության դեմ պայքարի կիզակետը։ Շուտով այնտեղ կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ։ Թվում է, թե շատ փոքր, տեղական բնույթի իրադաձությունէ, բայց հիմա դրան է սեւեռված բոլորի ուշադրությունը      Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Բանն այն է, որ ընտրությունները նույնպես դարձել են Նիկոլ Փաշինյանի հակազգային արշավի մի մասը։ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու աթոռանիստն է։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ուժով ջախջախել Հայ Առաքելական Եկեղեցին, քաղաքի վարչական վերահսկողությունը նրա համար չափազանց  կարեւոր է։ Ավելին, փորձագետները կարծում են՝ այս ընտրությունները 2026ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր նախափորձն են։

Իշխող քպ կուսակցոթյունն արդեն ցույց է տվել իր դեմքը Էջմիածնի բնակիչներին։ 2025 թ-ի մայիսին նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ։ Եվ ոչ միայն նա, այլեւ նրա ամբողջ ընտանիքը, որը «մոգական» ուժով հայտնվել էր պաշտոնեական եւ լիազորությունների դիքերում։ Օրինակ՝ նրա սկեսրայրը եւ սկեսուրը մեղադրվեցին քաղաքապետարանից վառելիք հափշտակելու, ինչպես նաեւ քաղաքում անօրինական շինարարության մեջ։Սակայն քպ-ն մտահոգված չէ սկանդալից եւ կրկին մասնակցում է ընտրություններին։ Այս անգամ՝ մի թեկնածուով, որը նույնպես աչքի չի ընկնում բարձր բարոյական արժեքներով։

Հերոսի որդին՝ դավաճան

Այսպես, Արգիշտի Մեխակյանը դարձել է ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն։ Հայերի մեծամասնության համար սա իսկական հարված է եւ դավաճանություն։ Բանն այն է, որ այս քաղաքական գործիչը երկրի ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին է։ Մեխակ Մեխակյանը մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին եւ առաջիններից մեկն էր, որ պաշտպանեց Արցախը կամավորների փոքր ջոկատի հետ։ Նրա անունով նույնիսկ անվանակոչվել է մի քաղաք, որը նախկինում հայտնի էր որպես Ջրական։

Եվ ահա ստացվում է, որ ազգային հերոսի որդին այժմ ծառայում է ազգային դավաճանին, որը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, իսկ հիմա բռնաճնշում է կազմակերպում եկեղեցու եւ հավատքի դեմ, այն ամենի դեմ, ինչի համար է զոհվել Մեխակ Մեխակյանը: Շատերը Հայաստանում համարում են՝ այդպիսի բարոյական սկզբունքներով քաղաքական գործիչը չպետք է իշխանության հավակնի այն քաղաքում, որը սրբավայր է Հայաստանի ողջ բնակչության համար:

Այն փաստը, որ Մեխակյան կրտսերը պարզապես խաղաքար է Նիկոլ Փաշինյանի համար, ոչ ոք կասկածի տակ չի առնում: Օրինակ՝ հայկական տելեգրամ ալիքները հաղորդում են՝ նա իր ընտրարշավը սկսել է «հաղթաթղթերով»՝ կաշառքով ու սպառնալիքներով: «Блокнот»,-ը նախկինում հաղորդել է, թե ինչպես է  Մեխակյանը կեղծ հանդիպումներ անցկացնում եւ «մարդասիրական օգնություն բաժանում», ինչը, ըստ էության, հավասարազոր է ընտրողների կաշառքի: Բացի այդ, Մեխակյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ճնշում է գործադրում պետական հատվածի աշխատակցների վրա՝ ստիպելով դպրոցների տնօրեններին կազմել ընտրողների  ցուցակներ եւ «ճիշտ քվեարկել»:

Ամեն ինչ կվճռվի նոյեմբերի 16-ին

Մեխակյանի հետ քաղաքապետի ընտրություններում մրցակցելու է տարբեր քաղաքական ուժերի յոթ թեկնածու։ Փորձագետները նշում են՝ նրա հիմնական մրցակիցը Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանն է։ Նա գլխավորելու է «Առաջ» կուսակցության ցուցակը: Հայտնի է՝ Խաչատրյանը Հայաստանի նախկին նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի ընկերն է, ինչպես նաեւ հետեւողականորեն պաշտպանում է Հայ եկեղեցու շահերը:

Բացի նրանից, լուրջ մրցակից կարող է լինել նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը։ Նա նույնպես հետեւողականորեն պաշտպանում է հայերի հոգեւոր եւ բարոյական շահերը եւ դեմ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած եկեղեցու հետապնդումներին։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի համար այդքան կարեւոր Էջմիածնում իր մարդուն նշանակելը: Շատերը կարծում են՝ հոգեւոր կենտրոնի վերահսկողությունը հնարավորություն կտա վերջնականապես ոչնչացնելու Հայ Առաքելական Եկեղեցին՝ այն վերածելով հարմար քարոզչության գործիքի: Նիկոլ Փաշինյանը կանգնած է խոշոր ընտրությունների առջեւ, եւ պետք է հաղթել ամեն գնով, այլապես նրան անպայման կհիշեցնեն Արցախի դավաճանությունը։

Հիշեցնենք՝ իշխող քպ կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, փորձում է քաղաքապետ դառնալ վարչական լծակների եւ ընտրողներին ճնշելու միջոցով:

 

Վլադիմիր Սադոֆեւ

Աղբյուրը՝ bloknot.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի