|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հետևում է Վաղարշապատում կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և կհետևի քվեարկության գործընթացին։ Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարեց կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը։
Նա ընդգծեց, որ Վաղարշապատում արդեն կան բացահայտված խախտումներ, այդ թվում՝ քրեական բնույթի, հիշեցրել է դիտորդը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է դեպքին, երբ գյուղերից մեկում բարեգործության անվան տակ բաժանել են թանկարժեք նվերներ և գումար։ ԶԼՄ-ներում հրապարակումը պետք է հիմք ծառայի քրեական գործ հարուցելու համար, նկատել է նա։
Գոհար Մելոյանը կոչ է արել քաղաքացիներին խախտումների կամ նույնիսկ խախտման կասկածի դեպքում դիմել իրենց։ «Եթե հայտնի քաղաքական ուժը որոշի ակտիվ գործընթացներ սկսել, մենք գնահատականներ կտանք», - հավաստիացրել է Մելոյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։