Հայկ Մարությանի թեմային չեմ անդրադարձել: Գուցե այն պատճառով, որ ապրելով արտասահամանում ինձ իրավունք չեմ վերապահում արտահայտվել ուղղակի երևանցու հետ կապված հարցերի մասին: Բայց քանի որ թեման խիստ քաղաքականացված է երկու խոսք այդ մասին, իհրակե չզարմանաք եթե ի պաշտպանություն Հայկ Մարությանի:
Անկեղծ չեմ հասկանում նիկոլի զոմբիների հետ զուգահեռ Հայկ Մարությանի դեմ սոցցանցերում ընդդիմության կողմից սկսված արշավի իմաստը:
Հասկանում եմ, որ Հայկն առաջիններից էր որ հրապարակ նետեց նախկինների ու ներկաների թեման: Բայց այդ պահին հարթակում նրա կողքին կանգնածներից կամ առնվազն նրան պաշտպանողներից որոշներն այսօր գտնվում են ընդդիմադիր դաշինքներում ու կարծես թե նրանց ներել ենք:
Եթե Հայկի շնորհիվ ճաք է տալիս Երևանում նիկոլի քաղաքային իշխանությունն ու այդպիսով հնարավոր է ինչ-որ չափով նիկոլի վարկանիշը մաշեցնել, ոչ թե նիկոլի հետ քայլ պահելով պիտի հարվածի տակ առնել Հայկին, այլ ընդհակառակն ամեն գնով պաշտպանել: Նույնիսկ եթե հարկ լինի ի պաշտպանություն նրա քաղաքում ակցիաներ իրականացնելով:
Այս պահին նիկոլի վարկանիշը «քոքից մաշեցնելու» գործընթացը սկսված է տարբեր համայնքներից ու մոտենում է Երևանին: նիկոլն ու ՔՊ-ականները դա հասկացել են ու սարսափած պատրաստվում են զոհաբերելով իրենց թիմակցին, նրան փոխարինել ավելի վստահելի անձով: Մնում է մենք նաև դա հասկանանք:
նիկոլի վարկանիշը քոքից մաշեցնելու համար թույլատրված է ցանկացած քայլ, եթե դա լինի նույնիսկ Հայկ Մարությանին պաշտպանելը, «առայժմ» մոռանալով անցյալում նրա կատարած հայտարարությունները:
Անառակ որդու վերադարձը միշտ էլ պիտի ողջունել:
Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ-իրավաբան